Առանց բջջային հեռախոս էլ կյանք կա։ Հա լուրջ, ես մինչ էսօր գիտեի, թե առանց ֆբ ու բջջային կյանք չկա։ Դե առանց ՖԲ հաստատ կյանք չկա, բայց դե առանց բջջային կա։ Ուրեմն էսօր մոտ 6 ժամ 15 րոպե 40 վայրկյան հեռախոսս մոռացել էի տունը։
Արյա մէ՜ ուրախություն, մէ՜ խինդ, մէ՜ ազատություն։ Ժող նենց կայֆա՜ …. ոչ մեկ չզանգեց։
Ուտելու բնական ժամին պապաս չէր զանգում ու ասում. «Բա ո՞ւր ես սոված մեռանք»։
Մաման չի զանգում ասում. «Բալաս ուշա տուն արի»
Ծանոթներդ չէին զանգում ու ստանդարտ հարցը տալիս. «Բա ո՞ւր ես»։
Ուր ուզում ես գնա, ինչ ուզում ես արա, ոնց ուզում ես արա՜։
Ընկերոջդ տեսնելու համար չես գնում զանգում ու ասում. «Իջի», այլ գնում ես, բարձրանում ես, տան դուռը ծեծում ես ու սկզբից մամային ես բարևում հետո մի փոքր զրուցում (մանկությունս դեմս եկավ է)»։
Մի խոսքով շաբաթը մեկ հեռախոսս մոռանալու եմ տունը։

Հ.Գ. ընկերուհի ունեցող տղաները կարան շաբաթը երկու անգամ մոռանան։)

 

Անկախ Հայաստան