Հիմա ինչ ՈՒՌԱ գոռա՞նք թե ''Աստված էլ բեթարից ազատի''
Այն, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը տրամաբանական էր և նույնիսկ կարելի է ասել շատ ուշացումով դա փաստ է, բայց այս հրաժարականի հետ կապված բավականին ԲԱՅՑԵՐ են առաջանում և այսպես'
• Բայց հետաքրքիր է ում են նշանակելու իր տեղը…
• Բայց հետաքրքիր է արդյոք նոր վարչապետը ջրի երես կհանի Տիգրան Սարգսյանի մեղմ ասած « տապալիչ» բացթողումները
• Բայց հետաքրքիր է նոր վարչապետի թեկնածուն կգիտակցի թե, ինչ տնտեսություն է ժառանգություն ստանում, թե ուղղակի միայն թե վարչապետ լինի պատրաստ է առանց խորը ուսումնասիրության համաձայվել իրեն արած առաջարկի հետ
• Բայց հետաքրքիր է նոր վարչապետը արդյոք ինչպիսի վերաբերմունք կցուցաբերի օլիգարխիկ «բռատվային»
• Բայց հետաքրքիր է նոր վարչապետը արդյոք օրենքի տառով կշարժվի, թե « մեր ախպերն է…» սկզբունքով
• Բայց հետաքրքիր է, թե ինչ խոստումներ կտա նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց, կլինեն արդյոք այդ խոստումները ռեալ, թե ուտոպիկ, այնպիսին ինչպիսին էին Տիգրան Սարգսյանի օրոք
• Բայց և այսպես շարունակ….
Բայցերը շատ են և միգուցե դա է պատճառը, որ հիմա մտածում եմ ուռաա գոռամ, թե ասեմ «Աստված էլ բեթարից ազատի»

 

 

Կարեն Թումանյան