Հայաստանի կառավարությունը նույնիսկ հայտարարաություն տարածելուց է փնթի ու ոչ պրոֆեսիոնալ: Ինչու: Շատ պարզ պատճառով: Դեռ չի չորացել Սահմանադրական դատարանի որոշման թանաքը, դեռ մի 2 ժամ էլ չէր անցել, երբ կառավարությունը հայտարարություն տարածեց, թե բա գիտեք միևնույն է առաջ ենք տանելու ժողովրդի բարեկեցությանն ուղղված այս արմատական բարեփոխումը: Հայտարարության պոպուլիստական մասը թողնենք: Առավել ուշագրավի մասին: Այդ երբ կառավարությունը հասցրեց իր կազմով' վարչապետ և նախարարներ, հավաքվել, նիստ գումարել ու նման անիմաստ հայտարարություն տարածել: Վստահ եմ նման հավաք չի եղել, նույնիսկ ՍԴ որոշումը չեն ստացել և ուսումնասիրել, հետևաբար կառավարությունը առանց նիստ գումարելու հայտարարություն է տարածել:
Ինչ է ստացվում: Ստացվում է' այդ հայտարարությունը թաքուն գրել ու տարածել է վարչապետը' հերթական անգամ ցույց տալով իր ոչ ադեկվատ վարքագիծը երկրի ու ժողովրդի խնդիրների և առհասարակ երկրում ընթացող գործընթացների վերաբերյալ: Իսկ զավեշտն էլ այնտեղ է, որ պարտադիրի նկատմամբ համաժողովրդական ընդվզումը վարչապետն ավելի է բորբոքում' <<սպառնալով>>, թե միևնույն է <<բարեփոխումն>> իրականացնելու եմ:
Իսկ նման խայտառակ օրենքի հակասահմանադրական ճանաչվելուց հետո, վարչապետը ճիշտ կաներ ոչ թե ափալ-թափալ հայտարարություն գրեր ու տարածեր, այլ հետևություններ աներ….. հրաժարականի տեսքով:

 

 

Արայիկ Արամյան