Քեսաբում հայերի ցեղասպանություն եղել է թե չի եղել?:Այո հայերի ֆիզիկական բնաջնջում չի եղել Քեսաբում,որովհետև նախապես բանակը սիրիական էվակուացրել է բնակչությանը:Բայց հաստատ կ լիներ ,եթե մնային այնտեղ բնակիչները:Տարածվեց ապատեղեկատվություն տեսահոլովակի տեսքով որտեղ մասսայական գնդակահարություն է տեղի ունենում:Շատերը հայերի շրջանում խայծը կուլ տվեցին և տարածեցին ,որ դա Քեսաբի հայերն են:Հիմա մեր թշնամիները ինչպես սպասվում էր օգտվում են դրանից և ասում,որ հայերը կեղծ ցեղասպանության մասին լուրեր են տարածում:Այո նրանք ապացուցում են,որ դա այլ վայրում և այլ ժամանակ կատարված անմարդկային ոճիր է Բաշար Ալ Ասսադի կողմնակիցների հանդեպ:Եկեք չ կենտրոնանանք մեր շատ հայրենակիցների այդ կեղծ տեսագրության տարածելու վրա և իրրա մեղադրելու փոխարեն դուրս գանք ստեղծված իրավիճակից:Եղածը եղած է:Մենք պետք է միայն ասենք,որ տեսագրություննէ կեղծ:Իսկ ցեղասպանություն կատարվում է Սիրիայում հայերի հանդեպ և հատկապես Քեսաբում:Կասեք ինչպես?ասեմ.այ հիմա ուշադիր.....միջազգային օրենքներով հետևյալն է ցեղասպանություն հանցագործության բացատրությունը-որևէ պետության ,կամ կազմակերպության կողմից մարդկանց խմբի կամ անհատների ոչնչացումը,տեղահանությունը բռնի կերպով,կամ բռնության սպառնալիքի տակ կապված նրանց ազգային,կրոնական,ռասսայական պատկանելության,քաղաքական կողմնորոշման համար կոչվում է գենոցիդ,հայերեն ցեղասպանություն:Սիրիայում շատ հայեր են սպանվել այս 3 տարիների ընթացքում,ոմանք պատահաբար ինչպես լինում է պատերազմներում,իսկ ոմանք ուղղակի քրիստոնյա լինելու համար և Ասսադական լինելու համար,իսկ Քեսաբում բռնության և ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի պատճառով տեղահանություն է տեղի ունեցել:Հիմա ասեք եղել է ցեղասպանություն թե չէ?:Տեսանք,որ եղել է իրավաբանորեն:Էլի կրկնեմ,որ եղածը եղած է,իրար մեղադրելու փոխարեն եկեք համախբվենք և այս մեթոդով աշխարհին ապացուցենք,որ միջազգային օրենքներով ասած կատարվում է ցեղասպանություն:Խնդրում եմ մեր սոց կայքերի ակտիվիստների և լրագրողներին օգտվել այս օրենքից և տարբեր լեզուներվ աշխարհին ապացուցել,որ իրոք մենք ճիշտ ենք:Մի բան էլ,պարտադիր չէ,որ այս դրույթների համապատասխան տուժեն միլլիրններ,մեկ մարդու հանադեպ ցեղասպանության ձևերը կիրառելն էլ ցեղասպանություն է:

 

Տիգրան Մկրտչյան