Էլի աշխարհում փորձում են հայերի դժբախտության վրա քաղաքական շահ կորզել օտարները:Մենք ասում ենք Քեսաբում դժբախտություն է տեղի ունեցել.նկատի ունենք քաղաքի և շրջակա գյուղերի վրա թուրքիայի հովանավորյալ ահաբեկչների հարձակումը,որի պատճառով հայերը ստիպված եղան լքել իրենց տները և կորցնել ունեցվածքը:Մեր դժբախտության հետ կապված էմոցիաոնալ վիճակից օգտվում են և ստահոդ լուրեր են տարածում,որ սպանդ է տեղի ունեցել հայերի նկատմամբ:Հենց իրենք քեսաբահայերն են ասում,որ հարձակումից անմիջապես առաջ իրենց տեղեկացրել են դրա մասին և իրենք հասցրել են տարհանվել անվնաս:Տարածված տեսանյութում,ուր իբր հայերի են գնդակահարում անգամ անզեն աչքով տեսանելիէ,որ դրանք հայկական դիմագծեր չունեցող մարդկանց մահապատիժ են իրականացնում:Երևում է զոհերի մորուքը,որ բնորոշ է զինվորականներին սիրիական բանակի և զինվորական համազգեստը նրանց հագի:Էլ չասեմ,որ տեղանքն էլ Քեսաբի կանաչ խոտածածկ տարածքին նման չէ:ԱՄՆ ն էլ իր հերթին է փորձում Օգուտներ քաղել:Մեզ մնում է մի բան անել.մեր բողոքը և գործողությունները ճիշտ նշանակետով տանել,մեր պրոբլեմի լուծման համար այլ ոչ թե այլոց խարդավանքներին զոհ գնալ:

 

 

Տիգրան Մկրտչյան