Ծիրանին կակ ենք ասելու:

‪#‎SaveKessab‬ արտահայտությունը կարելի է հանդիպել շատ մարդկանց մոտ, այս յուրահատուկ բողոքի ակցիային միացել են շատ նշանավոր մարդիկ, սակայն լավ ծանոթ լինելով միջազգային սիրուն բառեր ասող, բայց ոչինչ չանող կառույցների գործունեությանը վախենում եմ, որ նրանք ոչինչ չձեռնարկեն ու թողեն, որ խաղաղ բնակչությունը կոտորվի: Երեկվա դրությամբ Բան Գի Մունին համացանցով դիմել էր ավելի քան 40.000 մարդ, իմ կարծիքով սա բավարար թիվ , որ նրանք իրենց տեղներից շարժվեն, ոչ թե անիմաստ խոսեն:

ՍԴ-ն երեկ վերջապես լսեց կողմերի եզրափակիչ ելույթները: Ի՞նչ տպավորություն ունեմ դատավարությունից: Պատասխանող կողմը դասերը լավ չէր սովորել ու եկել էր չէր կարողանում պատասխաներ, բայց ինչ-որ բաներ աչքի տակով թերթիկին նայելով ասում էր, ավելի արդար կլիներ, որ ասեր պատրաստ չեմ թողեք մի տարի 2 տարի հետո պատրաստ կգամ կպատախանեմ, այ հայցվոր կողմը սաղ կարդացել էր, դասերը սովորել էր ու առանց «շպարգալկեքի» հստակ պատասխանում էր:

Ֆեյքերի հարցը կրկին արդիական է, ԱԺ-ում քննարկեցին քննարկեցին, բայց ամեն մեկը մնաց իր կարծիքին: Չեմ կարծում, որ Ֆեյքերի մասով օրենքը իրավիճակը կփրկի, որովհետև Ֆեյքեր կան, որ չես կարողանում պարզել ֆե՞յք է, թե՞ ոչ: Ընդհամենը պետք է շարունակել այնպես ինչպես կա, որովհետև այսպսի օրենքները մարդկանց կյանքի մեջ որևէ փոփոխություն չեն մտցնելու:

Շանթ Հարությունյանն էլ Ստացավ ասպետի կոչում: Ճիշտա մենք անգլիայում չենք, բայց մենք էլ ունենք մեր ասպետները: Ի՞նչ ասպետ է, ինչի համար ստացավ այդքան էլ կարևոր չէ: Դե թող Մերլինները, Արթուրները ու Ելիզավետաները թող նախանձից մեռնեն, որովհետև մենք էլ կարանք Էքսկալիբուր ունենանք ու Էքսկալիբուրով ասպետներ նշանակենք:

Բարի ամսվա սկիզբ ու ընթացք: #SaveKessab

 

 

Էդգար Խաչատրյան