ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը ուրբաթ օրը ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է. <>:
Ինչ, իսկ հիմա ստեղծված թշնամանքը, հակամարտությունը իմաստալից է?...Ինչևէ, այս համատեքստում հասկանալի է, թե ինչու է <> կոալիցիա ստեղծելուց հետո հիմա էլ ուզում բանակ ստեղծել: Դե տանկեր, կներեք' տրակտորներ ունեն, հիմա էլ <> ազատամարտիկներ են հավաքագրում: Ուզում են <> կամավորականների միության նման մի նոր կազմակերպություն ստեղծել, իհարկե Գագիկ Ծառուկյանի փողերով… Ըստ հրապարակումների,ԱԺ ազատամարտիկ պատգամավորները Ծառուկյանին խոստացել են երկրապահական մեծ ջոկատ ստեղծել' ուժային մի թիմ, որը պատրաստ կլինի ցանկացած զարգացման:
Բա ինչպես, հո Վահան Բաբայանը կատակ չէր անում բարիկադների, ցնցումների, պայքարի մասին?...Ծառուկյանն էլ' <>տվել և հրահանգել գործի անցնել: Փաստորեն լրջորեն պատրաստվում են <>?... <> էլ ունեն, հո հարիֆ չեն հարաբերություններ փչացնեն, միանգամից գաղտնիք բացահայտեն?...Նրանք ընդամենը, այո’ ընդամենը' ուզում են նեղացած երկրապահներին համախմբեն…
Ու ով է կերել այդ կուտը?...Հավատացել են նրանց, կան նման պարզամիտներ?...
Անկախ ամեն ինչից պատգամավորի սպառնալիքներն ու <> ստեղծելու մասին լուրը լուրջ մտահոգություն է առաջացնում:
Սակայն նաև հուսով եմ, որ այդ կուսակցությունում այնուամենայնիվ լուրջ, ինչ-որ բանի հասած, ինչ-որ բան կորցնող, հեռատես, խորհող, մտածող պատգամավորներ, կուսակացականներ կան, որոնք չեն ենթարկվի <> տաքագլուխ, արկածախնդիրների սադրանքներին…

 

 

Ռոբերտ Մելքոնյան