Ոչ մի հայ չի զոհվել Քեսաբում գրոհայինների պատճառով, քանի որ հայերը տեղահանվել են Լաթարքիա գոյության վտանգի պատճառով, որը վկայում են նաև Հայաստանի պատգամավորների այցից հետո նրանց արած հայտարարությունները, որտեղ զոհերի մասին չկա խոսք։

Խոսք կար որոշ Քեսաբը չլքած տարեցների մասին, որոնց վերաբերյալ տվյալներ չկային տեղահանումից հետո ու որոնք, Աստված մի արասցե, բայց կարող էին վնասված լինեն ասադական ուժերի կատարած տոտալ ռմբակոցությունների արդյունքում։

Լրացնեմ, որ ինչքան թուրքական կառավարության ղեկավարներն են ֆաշիստ, նույնքան էլ Ասադն ու իր բանդան, որոնք եթե առաջինի դեպքում ֆիզիկապես բնաջնջել են ցանկանում, ապա երկրորդի դեպքում օգտագործում են այլազգիներին որպես վահան։

Այնպես որ, սիրիահայերին պետք է օժանդակել տեղափոխվելու Հայաստան, որովհետև ոչ թե գյուղ կամ քաղաք փրկելը, պահելն է կարևորը, այլ մարդկանց կյանքերը։

 

 

Նարեկ Այվազյան