Հայաստանում արտագաղթի գլխավոր պատճառը ոչ թե սոցիալ˗տնտեսական պայմանների անբավարարությունն ու կենսական պայմանների բացակայությունն է, այլ սոցիալականացման խնդիրն ու դպրոց˗հասարակություն կամուրջի ավերվածությունը. սովորական գյուղական կամ միջին քաղաքային ընտանիքի զավակը դպրոց է գնում, որտեղ միակ բանը, որ հասկանում է, դա այն է, որ «լավ տղեն» պետք է դասերից փախնի, պատերի տակ ծխի ու կռիվներ անի, իսկ ծնողն ու դպրոցը կա́մ ոչինչ չեն կարողանում անել, կա́մ ուղղակի հարկ չի համարումի ինչ˗որ բան անել: Հետո այդ տղան մեծանում է, գնում է բանակ, ծառայում է դիրքերում ու քանի որ նրա գլխում արդեն առկա է միջին կարգի թերզարգացած ուղեղ, ապա ծառայությունից հասկանում է 2 բան` որ սպան զինվորի թշնամին է և «ինչու ինքը պետք է ծառայի ղարաբաղցու համար»..
զորացրվելուց հետո այդ երիտասարդը սկսում է թրև գալ իր բնակավայրի փողոցներում ու հասկանում է ևս մեկ բան` որ ինքը բացարձակապես ոչինչ չի կարող անել,սակայն նրան թվում է, որ «Երկիրը երկիր չի»:

Եվ այստեղ`աայ քեզ հրաաշք!!! Նա հասկանում է, որ պետք է գնալ ռուսաստան ասֆալտ գցելու: Տարիներ անց նա հետ է վերադառնում հայրենի բնակավայր, մի հալալ կաթնակեր աղջիկ է գտնում, ամուսնանում է և նորից հետ գնում խոպան`այդ ընթացքում վաղեմի ծանոթներին հորդորելով գնալ էստեղից, քանի որ «..ստեղ ինչ կա, կյանքն ընդեղա...»:


Ինչ եմ ուզում ասել` մեր դժբախտությունը մեր հասարակության ամենաառաջնային մակարդակների`ընտանիքի ու դպրոցի թերարժեքության մեջ է: Ինչ կարող է անել երիտասարդը, երբ նա գործնականում ոչնչի ընդունակ չէ?

 

Դանիել Շահումյան