ԲՀԿ–ի հայտը

Երեկ առաջին անգամ ԲՀԿ–ն արտաքին քաղաքական հարցում ընդդիմացել է իշխանությանը՝ քննադատելով Հայաստանի ներկայացուցչի քվեարկությունը ՄԱԿ–ում։
Այս դիրքորոշումն ուշագրավ է հատկապես այն պատճառով, որ Բարգավաճն արտահայտել է կարծիք, որը դուրս է ռուսական գծից։

Սակայն ավելի ուշագրավ է, որ ԲՀԿ պատգամավորները միանգամայն ընդդիմադիր բառապաշառով օգտագործել են «իշխանափոխություն» տերմինն ու խոստացել տասնյակ հազարավոր մարդկանց փողոց դուրս բերել։

Սակայն ամենակարևոր մեսիջն այն է, որ ԲՀԿ պատգամավորներն երեկ խոսել են ազգային համաձայնության կառավարության ձևավորման անհրաժեշտության մասին։

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի ռեսուրսը բավարար չէ նման կառավարության ձևավորման համար, ըստ այդմ՝ ԲՀԿ–ում ակնարկում են նաև հանրապետականի մասնակցության մասին։
ՀԱԿ–ն ու «Ժառանգությունն» արդեն հայտարարել են, որ նման կառավարության(խոսքը՝ հանրապետականի մասնակցության մասին է) իրենք մաս չեն կազմի։

Ըստ այդմ, եթե նույնիսկ տեսականորեն ընդունենք, որ Տիգրան Սարգսյանի կառավարությանն անվստահություն է սպասում, մենք ունենալու ենք նոր կոալիցիոն կառավարություն՝ ՀՀԿ–ԲՀԿ–ՀՅԴ–ՕԵԿ կազմով։

Եթե նման հեռանկարը չգործի, ԲՀԿ–ն խոստանում է փողոց և իշխանափոխություն։

 

Սուրեն Սուրենյանց