Երբ լսում ենք միջազգային իրավունքի հետ կապված հաղորդագրություններ' կապված աշխարհի տարբեր կետերում տարածքային վեճերի հետ, անպայման երկու տերմինի ենք հանդիպում. Ազգերի ինքնորոշուման իրավունք և Պետությունների տարածքային ամբողջականության սկզբունք: Հիմնականում այս 2 սկզբունքներն են ՄԱԿ-ում ընդունված տարածքային վեճերի լուծման համար: Իրար ծայրահեղորեն հակասող 2 սկզբունք նույն տեսակի իրավական խնդիրը լուծելու համար: Երբ ուսանող էի, մի հարց տվեցի դասախոսին այս թեման անցնելիս...հարցրեցի, թե այս 2 սկզբունքներից ո՞րն է գերակա Մջազգային իրավունքում, ո՞րն է գերադասվում, երբ իրար են բախվում նույն վեճի ժամանակ այս երկու սկզբունքները: Նրա պատասխանը սպառիչ էր ինձ համար, որովհետև նա ասաց. «Երկուսն էլ հավասարազոր են, ոչ մեկն էլ գերակա չի, ու Մջազգային իրավունքը պատասխանը չի տալիս, թե նրանց բախման ժամանակ, որին գերադասես: Այս իրավական խնդիրը պրակտիկայում լուծվում է քաղաքական ճանապարհով, այսինքն տվյալ պետության քաղաքական շահը, որ սկզբունքի կողմնակից երկրի կամ սուբյեկտի հետ համընկնի, նրան էլ սատարում է.....դասախոսս ճիշտ էր, որովհետև թե́ Ռուսաստանը, թե́ արևմուտքը միշտ իրենց շահերից ելնելով են ընտրում ̀պաշտպանել ինքորոշման իրավունքը, թե տարածքային ամբողջականության սկզբունքը: Անկախ ամեն ինչից չեք կարծում, որ մենք Ղրիմի հարցում, պարտավոր էինք ընտրել ինքնորոշման կողմնակիցներին, իսկ Ադրբեջանը տարածքային ամբողջականության սկզբունքը... Երկուսս էլ....մեզ համար օգտակար սկզբունքի համար քվեարկեցինք, որովհետև Արցախի կոնֆլիկտում ունենք 2 այս տարբեր սկզբունքների բախում...հակառակ քվեարկության դեպքում, ոչ մենք, ոչ նրանք երես չէինք ունենա տարբեր հարթակներում մեզ ձեռնտու սկզբունքը առաջ քաշել...մի խոսքով, մենք էլ, նրանք էլ կատարել ենք բնական և լոգիկայի մեջ տեղավորվող ընտրություն...էլ չասեմ Ուկրաինայի միշտ պռոադրբեջանական դիրքորոշումը և ամեն տեսակ օգնությունը պատերազմի ժամանակ, իսկ հետո ադրբեջանցիներին զինելը:

 

 

Տիգրան Մկրտչյան