Էդ անծայրածիր երկիր Ռուսաստանում մեկը չկա՞ր, որ ՄԱԿ գլխավոր ասամբլեայի այսօրվա նիստին մեկնող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին ասեր, որ քվեարկության դրված է եղել ոչ թե Ռուսաստանի մեկուսացման հարցը, այլ Ղրիմի հանրաքվեն ճանաչել-չճանաչելու հարցը: Այլապես, բանից անտեղյակ մարդը վերադարձել, ուրախացած հարցազրույցներ է տալիս, թե, ուռռա, տավարիշչի, Ռուասաստանը հաղթած է եկել, որովհետեւ նրան չեն մեկուսացրել' 10 երկիր դե յուրե մեզ հետ է, 58 ձեռնպահ երկիր էլ՝ դե ֆակտո: Մինչդեռ Ռուսաստանը պարտված է եկել՝ Ղրիմի հանրաքվեն անօրինական է ճանաչվել: Թե չե՞ն ուզում դրա մասին Լավրովին ասեն, որ տամադրությունը չգցի...
Անադեկվատ դաշնակիցը շառ է, շառ...

 

Ստյոպա Սաֆարյան