Ահա թե ինչպես է թուրքիան պատրաստվում շխտել հայոց ցեղասպանության գոյությունը:

Երեկ Քեսաբի մասին շատ խոսվեց, իհարկե բոլորը ցանկանում էին ազատ ու անվտանգ տեսնել Քեսաբի բնակչությանը, բայց քանի դեռ Թուրքիան անձնական շահեր ունի Սիրիական տարածքում, այնտեղ խաղաղություն չի լինի: Թուրքերը տեսել են անպաշտպան հայեր ու նրանց մեջ արթնացել է գազանական բնազդը ինչպես աբդուլհամիդյան և երիտթուրքական ժամանակներում, ինչպես ռամիլսաֆարովյան գազան նրանք ցանկացել են կոտորել հայերին: Ահա թե ինչպես ենք մոտենում ցեղասպանության հարյուր ամյակին:

ԱԺ-ում նորից խոսում էին ժուչոկներից, եթե մարդ մաքուր է ժուչոկներից հաստատ չպետք է վախենա, որովհետև նա այնպիսի բան չի ասի կամ անի, որ ժուչոկի միջոցով կարողանան նրան ջրի երես հանել: Մոռանանք աշխարհի բոլոր ժուչոկները և ապրենք մաքուր, որ ժուչոկների գոյությունը լինի անիմաստ և անտեղի:

Համացանցը ողովել էր ֆոտոշոփ արված մի նկարով, որտեղ իտալուհի քաղաքական գործիչ էր պատկերված: Եսիմ ում պայծառ մտքով անցել էր, որ պետք է իտալուհու նկարը ֆոտոշոփ անի ու տեղադրի համացանց, այ ձեր ցավը տանեմ, էս անտեր ֆբ-ում հայերել կան, բա տենց կատակ կանե՞ն: Մի ոգևորություն, մի փայլուն մտքեր այդ նկարի մասով, ես ասեցի մայիսի 9-ա ու մենք նորից հաղթել ենք ֆաշիստներին:

Վարդան Սեդրակյան Պարույր Հայրիկյան մարտաֆիլմը շարունակվում է, երեկ նկարահանվում էր միստիկ մարտաֆիլմի հերթական սերիան, լուրեր են պտտվու, որ Սանտա Բարբարա ֆիլմի ռեժիսորները խառնաշբոթի մեջ են ու ցանկանում են ևս 2000 սերիա նկարեն, որպեսզի գինեսի ռեկորդների գրքում իրենց տեղը չզիճեն հայկականին:

 

 

Էդգար Խաչատրյան