Խորհրդային ժողովուրդների ձգտումը վերամիավորվելու, ստեղծելու անկախ պետությունների նոր Միության, նոր թափ է ստանում: Այստեղ հարկ ենք համարում նշել, որ իմֆորմացիոն գործընթանցը, նոր ստեղծման գործընթացը պարունակում է իր մեջ առնվազն երեք կարևորագույն բաղկացուցիչ մասեր.
Ա) Ժողովրդական զանգվածների հստակորեն արտահայտված և իրավաբանորեն ճշգրիտ ձևակերպված քաղաքական կամքը:
Բ) Երկրի իշխանությունների տրամադրվածությունը այդ համընդհանուր կամքի՝ կոնկրետ քաղաքական քայլերի իրականացման նկատմամբ:
Գ) Երկրի ներսում և նրա շուրջ տիրող քաղաքական իրավիճակի ճիշտ գնահատումը և, համապատասխան այդ գործընթացի, նպաստավոր պայմանների որոնումն ու ստեղծումը:
Հենց այս ամենի գիտակցմամբ է գործում Ժողովրդահայրենասիրական Առաջադիմական Սոցիալիստական կուսակցության կազմկոմիտեն:
Ժողովրդահայրենասիրական Առաջադիմական Սոցիալիստական կուսակցության կազմկոմիտեի ակտիվիստները, դեռևս 1998թ. կազմակերպել էինք ստորագրահավաք (շուրջ 900 հազար մարդ), ըստ որի, այս ստորագրողները ցանկանում էին ստեղծել նոր միություն՝ Հայաստան, Բելառուսիա և Ռուսաստան: Այսօր ավելացել է նաև Ղազախստանը: 2013թ. . առաջադրվեցի նախագահի թեկանծու, որպեսզի ևս մեկ անգամ խոսեմ և ժողովրդի ուշադրությունը սևեռենք դեպի նոր Միության ստեղծում: Ցավում եմ, բայց մի շարք քաղաքական գործիչներ (ՀՀԿ, ՕԵԿ, ՀՀՇ) և լրատվամիջոցներ այս հարցին մոտենում էին քմծիծաղով:
Եվ պետք չէ հուզվել, որ մի խումբ քաղաքական ծաղրածուներ և ավանտյուրիստներ, որոնք դեռ նախկինում դեռևս Մաքսային միության <<չկառուցված>> լինելու ժամանակ ծաղրում էին այս Միության կայացմանը, այսօր դարձել են Միության կայացման ջատագովներից: Հետաքրքիր է, քանի երես ունեն այս քաղաքական ծաղրածուները:
Ժողովրդահայրենասիրական Առաջադիմական Սոցիալիստական կուսակցության կազմկոմիտեի և հիմնադիր համագումարի (կայանալու է սույն թվականի հուլիսի 7-ին) բանաձևն է՝
<<Մեր նպատակը պարզ է, մեր կարգախոսը՝ հասկանալի միլիոնավոր բարի կամք ունեցող մարդկանց համար: Ժողովուրդների և ազգերի եղբայրական դաշինքը՝ նոր Միությունը, մեր անվտանգության հուսալի երաշխիքն է, մեր նյութական և հոգևոր առաջընթացի գրավականը>>:
Եվ շարունակելով այդ միտքը՝ կրկնենք, որ միասնության մեջ էմեր ուժը: ԽՍՀՄ գաղափարները ապրում են բոլոր ազնիվ և արդար, հայրենասեր և իմաստուն մարդկանց սրտերում: Լիահույս ենք , որ այդ գաղափարներն անպայման կհաղթանակեն:

 

 

Ռոբերտ Ահարոնյան