Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ բազմաթիվ հայտարարությունների շարքում նաև նշել է հանրությանը Ազատության հրապարակում մոբիլիզացնելու մասին:

Պարոն Զուրաբյան, ոչ իշխանական 4 ուժերի մոբիլիզացիան արդեն կայացե՞լ է, որ ուզում եք հիմա էլ հանրությանը մոբիլիզացնել: Ավելի ճիշտ կլինի, որ ընդհանուր հայտարարի գաք, հստակ ճշտեք ձեր քայլերի ճանապարհային քարտեզը, այնուհետև ակնկալեք հանրության մոբիլիզացիան: Հակառակ դեպքում խնդալու ա, «ձուկը ջրում բազար անելու» պրոցեսը: Այդ նույն հանրությունը մի անգամ հենց այդ 4 ուժերի մոբիլիզացիայի պտուղները քաղել է միասնական շտաբի գործունեության տեսքով, որ մեղմ ասած ոչ մի շոշափելի արդյունքներ չտվեց, հակառակը' թատրոն էր մի արարով: Իսկ այս նոր մոբիլիզացիան կարծում եմ միասնական շտաբի երկրորդ արարն է, մի տարբերությամբ որ «Ժառանգությունը» դեռ շարքերում է:

Որքան հայտնի է բոլորին 4 ուժերը խորհրդարանական ներկայացվածություն ունեն: ՀԱՐՑ. Ինչպիսի՞ն է խորհրդարանական գործունեության' ամենաբարձր քաղաքական ամբիոնի օգտագործման արդյունավետությունը այդ 4 ուժերի: Խնդրում եմ դուք ինքներդ գնահատեք: Ժողովրդի գնահատականը կերևա ձեր հստակ ու հեռուն գնացող քայլերից:

Հ.Գ. գործն է անմահ, լա´վ իմացեք, որ հիշվում է դարեդար...

 

Վահագն Սարոյան