Երեկ բավականին ծավալուն մի անդրադարձ կատարեցի Մայդանի մասին: Հիմա ուզում եմ շարունակելով երեկվա գրառումս, ավելի խորանաl կոնկրետ օրինակների մեջ, որոնք տեսել եմ աչքովս, կամ պատմել են ականատեսները: Հասկանալի է, որ տեղեկատվական պատերազմի պայմաններում ավանդական լրատվամնիջոցներից ադեկվատ լրատվություն ստա0նալը ռեալ չէ, մյուս կողմից, մեր լրատվական դաշտն՝ ինքը լավ չի աշխատում ու այս կամ այն ԶԼՄ-ում հայտնվող տեղեկատվությունը որպես կանոն կամ արտատպվում է տեղեկատվական պատերազմի անմիջական մասնակիցների մոտից (UNIAN, Vesti.ru, CNN), կամ էլ պարզապես մի բան է մոգոնվում՝ հիմնված տվյալ ռեսուրսի խմբագրակազմի քաղաքական հայացքներից:

Որպեսզի ծավալուն տեքստս ավելի ինտերակտիվ լինի, առաջարկում եմ բաժանել պայմանական մասերի. միֆեր և դրանց հերքումներ:

1. Մայդանում ի սկզբանե գերակշռում էին ծայրահհեղականները (ռուսական մուտիտ)

Չկա տենց բան: Ի սկզբանե ու մինչև նյմեբրի 30-ը մայդանում եվչրոպամետ ջահելություն էր հիմնականում և եվրոպամետ ինտիլիգենցիա ու երբ արդեն ցրվելու վրա էին, եղավ Մայդանը ցրելու անհասկանալի հրամանը ու ժողովուդը ոտքի կանգնեց:

2. Մայդանը միասնական է, մայդանը ժողովուրդի ձայնն է (ուկրաինա-ամերիկյան մուտիտ)

Մայդանը միասնական չի եղել այն պահից, երբ այնտեղ սկսեցին հայտնվել կուսակցական-քաղաքական էլեմենտներ: Այդ պահից սուր մրցակցություն է գնում տարբեր ճամբարների միջև, իսկ Ուկրաինայի ժողովրդին խորհրդանշելու մասին խոսք լինել անգամ չի կարող՝ ոչ ամենասկզբում, ոչ մեջտեղում, ոչ էլ հիմա: Միակ բանը, որ միավորում էր ժոողովրդին՝ սաստիկ ֆրուստրացիան էր Յանուկովիչյան բեսպրեդելի հանդեպ, ինչն էլ շատ գրագետ խաղարկվեց քաղտեխնոլոգների կողմից:
Պետք է շատ հստակ հասկանալ, որ մայդանը ինչքան օգուտ բերեց՝ հարյուրապատիկ վնաս բերեց, որովհետև եթե մինչև Մայդանը կար ներուկրաինական կոնսենսուսս Արևմուտքի, Արևելքի, Հարավ-Արևելքի և Կիևի բնակչության միջև, որոնք շատ հարցերում իրարից շեշտակիորեն տարբերվում են ու այդ փխրուն կոնսենսուսի վրա էր հիմնված քիչ թե շատ միասնական հասարակություն ունենալու փաստը: Կոնսենսուսը կոտրվեց, երբ Մայդան վեր ածվեց բանդերականների-ֆաշիստների-ռուսֆոբենրի-զապադենեցների բույնի ու հիմա Ուկրիանայի ժողովուրդը վերջնականապես բաժանվել գրեթե թշնամանքի հասնող անջրպետով:

3. Դաժան/բարի Բերկուտ, խաղաղ մայդանցիներ (համապարփակ մուտիտ)

Ռուսները Բերկուտցիներին որպես հերոսներ են ներկայացնում, մայդունները՝ որպես արյունարբու մարդասպաններ: Ռուսները մայդաուններին մեծամասամբ ֆաշիստ են ներկայացնում, իսկ ռուսների հակառակորդները՝ որպես խաղաղության աղավնի...

Բերկուտը ոստիկանության ստորաբաժանում էր, որը բաղկացած էր ոստիկաններից: Նրանց մեջ կային և կաշառակեր ու դաժան սրիկաներ, և իրենց պարտքին հավատարիմ ազնիվ ոստիկաններ ու ըստ ամենայնի, գոնե մայդանի պարագայում, երկրորդ կատգորիան մեծամասնություն էր կազմում:
Ընդհանրապես, Բերկուտի ձեռքը զենք բաժանվել է միայն արդեն ամսի 17-ին, երբ 100-ավոր բերկուտցիներ արդեն հոսպիտալացվել էին՝ հրազենային, սառը զենքի, ծեծի ու այրվածքների արդյունքում ստացված վերքերով:
Ինչ վերաբերում է խաղաղ ցուցարարներին, ովքեր մայդանում ծաղիկ էին հավաքում, ապա ես արդեն նկարագրել եմ իրավիճակը: Միջին ստատիստիակական մայդաունը իրականում կիսագրագետ, պարապ ու ապուշ թալանչի ա, ով հանուն փողի ու ավարի ամեն ինչի էլ պատրաստ ա:

Դրանք մեծամասնություն են կազմում, բայց ամեն ինչի հետևում Մայդանի գվարդիան է՝ «Պռավիյ սեկտոր»-ը, որը բոլոր բախումների ժամանակ հանդես էր գալիս հրահրողի դերում ու սադրում էր բեռկուտին: Բերեմ ականատեսների պատմածից մի օրինակ. բերկուտը իրա համար շարք կազմած կանգանած ա՝ անզեն ու պասիվ: Ոչ մեկին ձեռք չեն տալիս, ուղղակի կանգնած են: Մոտենում են մի խումբ պռավոսեկներ ու դույլերով բենզին են շփում ոստիկանների վրա, իսկ հետո կրակ տալիս... սկսվում է բախում, վիրավորներ, ադրենալին, միանում են էն կիսագրագետ գոպնիկները: Արդյունքում՝ տասնյակ վիրավորներ ու տուժածներ երկու կողմերից էլ:
Ի դեպ, ևս մեկ հատկանշական օրինակ, որը պատմեց ականատեսներից մեկը. մայդաուններից մեկը կանգնած միզում է հենց Կիևի քաղաքապետարանի պատին ու վերոնշյալ ականատեսը մոտենալով, հարցնում է, թե ինչո՞ւ չի օգտվում բիոզուգարաններից ու ինչի՞ համար է եկել մայդան: Պատասխանը հանաճարեղ է. «որովհետև ուզում եմ ԵՄ-ում ապրել»: Դե արի ու էդ անասունին բացատրի, որ քաղաքի սրտում պատերի վրա միզելով նու հաստատ եվրոպա չես դառնում....

Շարունակելի

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան