Մեջս խանդավառություն կա, մտածում եմ Ղրիմի և Ռուսաստանի ցնցող ձեռքբերման ուղղությամբ: Ուրախ եմ այդ ժողովրդի համար, ուզում եմ ցնծալ այդ ձեռքբերման համար: Գիտեմ, որ ռուսաֆոբներին դուր չեն գա մտքերս, բայց պիտի ասեմ... Պիտի ասեմ, որ ռուսը հային մերձավոր է, որ ռուսի հետ երկար ճանապարհ ենք անցել, որ շատ հայորդիներ այդ ազգի մշակույթն էլ են սիրել, որ յոթանասուն տարի, ուս ուսի տված, երկիր ենք կերտել, այսօրվա համար հիմքեր ենք ստեղծել, մեջք մեջքի տված' ֆաշիզմ ենք հաղթել, բարեկամություն արել, ռուս աղջիկներին կնության առել, ընտանիք կազմել, զավակներ ծնել, օրհասական պահին' օգնություն խնդրել... Ուզում ասել նաև, որ ես շատ հին չեմ, որ մեր հայրերի անցած ուղին հարգել եմ ուզում, որ մեր պապերի ապրածը գնահատել եմ ուզում, և որ այս պահին ռուսաֆոբների կույր և միակողմանի ձևակերպումներն ինձ ամենաքիչն են հետքրքրում, և որ այսօր դաշնակցի հաղթանակով, գոնե ներքուստ, ցնծալ եմ ուզում...
Հին ընկերոջս ու հին հարևանիս, թեկուզ շատ հարուստ ու շքեղ հագած' նոր օտարի հետ փոխել չեմ ուզում...

 

 

Կարեն Մովսիսյան