Այն, ինչ կգրեմ փառք Աստծո վերաբերվում է'ոչ բոլորին: Խոսքը գնում է մտածողության մեջ' ուժի նկատմամբ նստած "հարգանքի" մասին: Ինստինկտի հասցված մի պաշտանմունք, որը զուգորդվում է աղավաղված արժեքային համակարգով: Տեսեք, օրինակ' հիմնականում հիացմունքով խոսում են Կոբզոնի մասին, ոչ թե նրա համար, որ նա լավ երգիչ է, այլ, որովհետեւ նա գողական ավտարիրտետի համբավ ունի: Այսպես ասած հաջողված հանցագործ: Որոշ շրջանակներում համարվում է նորմալ, որ տղամարդը կնոջը պետք է ծեծի ու ամենաահավորն այն է , որ կանանց մի ստվար զանգված էլ է նման ձևով մտածում: Որ իրանց պետք է ծեծեն: Մարդ ենք ման գալիս , որին շեֆ կամ թագավոր ասենք: Այսօր շատ շատերը առանց քաշվելու ամաչելու ասում են «Դե մենք փոքր երկիր ենք , մենք ով ենք եղել առանց ռուսների»....: Հետաքրքիր է , որքան հաճախ են այդ նույն մարդիկ իրենց առօրյա կյանքում ասում , որ իրանք փոքր են և իրենք ոչինչ չեն կարող: Նույնիսկ հոգեբանական մի մթնոլորտ կա, որի պատճառով մենք չենք պատկերացնում, որ Հայաստանի Ֆուտբոլի հավաքականը կարող է հաղթել Ռուսաստանի հավաքականին , ու նույնիսկ այդքան չենք էլ տխրում , երբ պարտվում ենք, և ընդունում ենք, թե մենք նրանց ոնց կարող ենք հաղթել: Այսօր վստահ եմ , եթե Հայաստանում ռեֆերենդում արվի ահռելի մեծ զանգված նույնպես կքվեարկի Ռուսաստանի կազմի մեջ մտնելուն կողմ: Դուք հասկանում եք , որ այս ամենը իրական է և մեր կողքին: Կա լռակյաց պատրաստակամություն ստորադասելու սեփական ինքնությունը, ազգային ինքնությունը, պետականությունը:
Չգիտեմ կարողացա արդյոք հասցնել այն միտքը , որն ուզում էի ասել , թե ոչ, բայց խնդրում եմ մտածեք նշված երևույթների մասին և դրանց պատճառների ու հետևանքների մասին: Եթե մենք շատ արագ չազատվենք այս բարդույթներից վերջնականպես կկործանվենք:

Ալեն Սիմոնյան