Ասում են' Գառնու հեթանոսական տաճարի մոտ սրճարան կառուցելու նախագիծը մեծ իրարանցում է առաջացրել Իտալիայում, Ֆրանսիայում .... և հատկապես Մադագասկարում: Հազարավոր մարդիկ խելակորույս դիմում են զբոսաշրջային ընկերությունների, որպեսզի անպայման գան Գառնի, այնտեղ մի բաժակ սուրճ խմեն, մի թխվածք ուտեն և լավաշի մեջ փաթափված մի քյաբաբ էլ վերցնեն հետները' որպես հիշատակ: Զբոսաշրջությունը Հայաստանում կտրուկ կզարգանա, և մենք ապահով կապրենք: Կեցցե մշակույթի նախարարությունը:

 

 

Դավիթ Գյուրջինյան