ՙՙ Փակ շուկայի ՚՚ դիմացը՝ դրռների երկու կողմերին, բերել երկու հատ անճաշակ, ինչ-որ անկապ ու ՙՙ հիմար ՚՚, արհեստական ծառեր են դրել…Տգեղ, շատ տգեղ ու էլի տգեղ…Հետքրքիր է առևտրի կենտրոնի տերը, տնօրենը տեսել են դա?...Ում ճաշակն է, ով է խորհրդատուն կամ դիզայները, եթե նման բան կա իհարկե?…
Ես՝ օրինակ, եթե դրանք ձրի էլ տային չէի վերցնի…Ու դրանց տեղը հաստատ զիբիլանոցն է…
ՙՙ Փակ շուկայի ՚՚ դեմը, ֆասադն ամբողջությամբ այնքան գեղեցիկ ու կատարյալ է իր ճարտարապետական լուծումներով, որ այդտեղ այլևս որևէ փոփոխություն կամ որևէ բան ավելացնել պետք չէ…Հերիք է…
Դա քիչ է, մի ուրիշ ՙՙ անճաշակություն ՚՚ , օրենքի խախտում է կպցրած է շենքի ճակատին: Նախ շենքի ֆասադի հետ չի բռնում, հոտո ինչու ռուսերեն՝ кафе << ПРОСПЕКТ >>?...
Ուր է լեզվի տեսչությունը, ուր են մյուս մարմինները, ուր է հսկողությունը?...Թե մի մանր ու միջին բիզնեսի տեր պետք է լիներ, որ ՙՙ քառատեիք ՚՚?...Ուր մնաց հեռուստատեսությամբ ոսկեղենիկ հայերենի, լեզվի անաղարտության մասին ձեր բարբաջանքները?...
Դե միջամտե՛ք, տուգանե՛ք?...

 

 

Ռոբերտ Մելքոնյան