Իտալական Alfa Romeo ընկերությունը պատրաստվում է թողարկել հեծանիվ, որը կառաջարկվի մի քանի տարբերակներով: Ամենաէժանը կարժենա 4.500 $ , իսկ ամենաթանկը 12.000 $: Կարբոնից պատրաստված հեծանիվը կկոչվի 4C IFD: Եթե ուշադիր դիտենք նկարները, ապա կնկատենք, որ այն նման է "4" թվին, որը օգտագործվել է հենց անվան մեջ: Հեծանիվի կշիռը 7կգ է:
Հեծանիվի դիզայնը ստեղծել էն Alfa Romeo ընկերության դիզայներները, սակայն այն կարտադրվի իտալական "Compagnia Ducale" ընկերությունում:
Alfa Romeo 4C IFD-ն շուկա դուրս կգա այս տարվա վերջին: