Ինչպես արդեն համացանցը «գմփաց»՝ իմ կողմից հարգված երգչուհի Սիրուշոն մեր դատին հանձնեց իր նոր «Անտարբեր աշխարհ» անվանումով երգը, որը, ըստ իս, այս ամսվա ամենատարբերվող երգերից մեկն էր: Չգիտեմ կարողա մի ամսվա չի, բայց քանի որ ես էս մի ամիսն եմ հետևել նոր երգերին, դրա համար վստահաբար ամսվա համար եմ ասում:
Ինչի ա յուրօրինակ ասեմ. քանի որ երգը համեմված չի .« Սեր փրկիր ինձ», «Դու թողեցիր հեռացար», «Իմ սիրտը ջարդիր», «Քո մաման արգելեց մեզ ապրել», «Ես կգամ քեզ կուզեմ», «ՍԵՐ», բառերով, քանի որ էլի կործանված ապագայի,, ջարդվող սրտերի մասին չէ, քանի որ գրված չի ռեստորանում երգելու համար, քանի որ գրված չի կարաոկեներում «թոփ» դառնալու համար....
Ինչ եմ ուզում ասել երգը շատ յուրօրինակ է ու չկրկնվող, բայց արդարության համար պետք է ասեմ, որ ես այդպես էլ այդ երգի մեջի երաժշտությունը չհասկացա՝ որն է ու ինձ դուր չեկավ:
Հ.Գ. Կրկնում եմ նորից. «Երգը յուրօրինակ էր, ես չեմ ասում հիասքանչ, կամ աննման էր»:
Էսքանը:
Անկախ Հայաստան