Եկեք չմոռանանք կոճակագետների գլխավոր կանտոռայում ընդունվելիք օրենքի մասին: Հիշեցիք՞՞՞ Այո՛: Օրիորդ Արփինեի վեհ գաղափարն է. էն, որ ասումա՝ եթե կայքը տանի «Անկախ»-ի ստատուսը, որը պոռտատեղադրումա անում այս կամ այն քաղաքական գործչին (ըստ Արփինեի այսուհետ' Վիրավորանք), ապա պիտի կայքին դատի տան ու փողերը վեկաաաաաալեն: Ու հիշո՞ւմ եք՝ ինչի կայքերին: Քանի որ այս կամ այն կայքը ֆեյք էր բացում, իրեն պետքական ինֆոն տարածում ու ասում՝ թե բա «մենք տեր չենք, ֆեյքին բռնեք ու ոտերը ջարդեք»:
Ըհըն էս կարճ էքսկուրսից հետո հիշեցի մի շատ մոռացված տրյուկ. «Մեզ մոտ կանգնած աղբյուրներ», կամ էլ՝ «Աղբյուրները հայտնում են»: Ըհըն՝ ու ստեղ գալիս է վերնագրիս հաստատումը: Այսինքն՝ կայքը կարա իրեն պետքական ինֆոն տարածի էս սկզբունքով:
Հիմա կասեք. «Բայց տենց էլ թերթին» դատի կտան ու կպահանջեն բացահայտել իր աղբյուրները: Ու ես հիմա կհակադարձեմ դրան՝ գոյություն ունի ՀՀ օրենք, որով ամրագրված է. «Թերթը պարտավոր չէ բացահայտել իր աղբյուրները, եթե ինչ որ արտակարգ վիճակ չէ (օրինակ պետականության վնասող ինչ-որ ինֆոյի տարածում): Հետևաբար, նշանակում է, որ մեր պատգամավորների գերնպատակը ֆեյքերին «լռեցնելն է», ու այս նախագծի հեղինակները ոչ թե արդարություն են ուզում, այլ ՖԵՅՔԱԱԲԻԺՆԻԿ ԵՆ, իսկ դա նշանակում է, որ մեր երկրի օրնեսդիրները, թողած իրենց բան ու գործ, «թիթեռ են» նկարում:
Ավարտեմ խոսքերս հետևյալ տողերով. «Ես միշտ գրել եմ, գրում եմ ու գրելու եմ»:

 


Անկախ Հայաստան