Աշխարհում կազինոները մաֆիոզների ազդեցության ոլորտում են, իսկ Հայաստանում' «բարերաների»… Կարեն Թումանյան
Ամերիկայում 1920-ից սկսած' կազինոները հիմնականում գտնվում էին կոզանոստրայի, կամբոլետեների ազգեցության ոլորտում: Ում հայտնի չէ, որ այնպիսի գանգստերներ, ինչպիսին էին Բեն Սինգլը, Ջենովեզեն, Մալկետին, Շուլցը, Լուչիանոն և շատ ուրիշներ հիմնականում հարստանում էին կազինոների և հասարակաց տների հաշվին… Ճիշտն ասած, այս հոդվածը չէր ծնվի, եթե այսօր մամուլում չհանդիպեի «Շանգրիլան ապրած կենա կամ առաջ դեպի անցյալ» վերնագրով հոդվածը: Թե ու՞մն է այս և նմանատիպ մի շարք այլ կազինոները, ինձ թվում է, պետք չէ հատուկ շեշտել, քանզի հանրությունը լավ գիտի…Փաստորեն ինչ է ստացվում. ստացվում է, որ Հայաստանում բարերարի անուն վայելող Գագիկ Ծառուկյանի բիզնեսներից ամենաեկամտաբերը կազինոներն են և դա բնական է, քանզի ինչպես կարող են կազինոները եկամտաբեր չլինեն, եթե նրանք հազարավոր մարդկանց դժբախտության պատճառ են հանդիսանում, եթե նրանց պատճառով տասնյակ հազար ընտանիքներ քայքայվել են, հազարավոր բնակարաններ վաճառվել են, եթե նրանք պատճառ են հանդիսացել, որ մարդիկ, ինչ է չեն կարողանում պարտքերը փակել կազինոներին, ինքնասպան են լինում, եթե մարդը վերջին իր ունեցածը «նվիրաբերում» է կազինոյին ու դառնում բոմժ… Անբնականն այն է, թե ինչպես է համատեղվում բարերարությունը այնպիսի հրեշավոր երևույթի հետ, ինչպիսին է կազինոն, չէ որ դրանք դիամետրալ հակառակ հասկացողություններ են, այսինքն' մի կողմից մարդկանց մի որոշ գումար նվիրաբերել, մյուս կողմից' այդ գումարի միլիոնապատիկը հետ վերցնել բնական ճանապարհով: Միգուցե, եթե սա լիներ ոչ թե Հայաստանում, այլ զարգացած մեկ ուրիշ երկրում, ինչ որ տեղ հասկանալի կլիներ (չնայած այնտեղ էլ բարերարությամբ զբաղվում են միայն արտադրողները' այսինքն բարիք տվողները, օրինակ' Ֆորդը): Բայց զարգացնել կազինոյի բիզնեսն աղքատ, անճար Հայաստանում' անհամատեղելի է բարերար հասկացողության հետ և ընդհանրապես չի խոսում «Ամեն ինչ ժողովրդի համար կամ ժողովրդի կողքին ենք» կարգախոսների հետ: Եվ սա միայն Ծառուկյանին չի վերաբերում' ինչքան գործիչներ կան, ովքեր նույնպես կազինոների սեփականատերեր են, բայց երբ հայտնվում են հարթակներում, սկսում են լացակումած ճառեր ասել:
Հ.Գ –հուսով եմ այս հոդվածը ընթերցողների մոտ տպավորություն չի ձևավավորվի, որ այստեղ ես նպատակ եմ հետապնդում թիրախավորել Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչին, ամենևին դա այդպես չէ, այս նյութի բուն նպատակը երևույթը քննադատելն է, որպեսզի մնացած կազինոների տերերն էլ հասկանան, որ փոխարեն առավոտից իրիկուն ռադիով ռեկլամ անեն իրենց կազինոները, միգուցե այս հրեշավոր օբյեկտների տեղը մտածեն գործարաններ բացել և աշխատատեղեր ստեղծեն մարդկանց համար, այլ ոչ թե վերջին ունեցածը տանեն նրանցից…:
Բավակա´ն է, կողմնորոշվե´ք' կամ դուք մաֆիոզի մտածելակերպով եք շարժվում, կամ ժողովրդավարությոան սկզբունքներին հավատարիմ եք մնում…

 

 

Կարեն Թումանյան