Այսօր գարնանային ամենագեղեցիկ տոներից մեկի՝ կանանց միջազգային օրվա նվիրված միջոցառումները բազմաթիվ են լինելու։ Վաղ առավոտից արդեն մեկնարկել են Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված անակնկալ-միջոցառումները։ Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանած բոլոր կանանց և աղջիկներին սպասվում է գեղեցիկ անակնկալ՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորական բարեմաղթանքներով բացիկներ ու ծաղիկներ։

 

Ավելի լավ Երևան