Խորհրդարանի գազային ժամանակավոր հանձնաժողովի չորս ենթահանձնաժողովներում ընդգրկված պատգամավորներից երկուսը՝ Խոսրով Հարությունյանն ու Աղվան Վարդանյանը ընդգրկված են միաժամանակ երկուսում: Կարծում եմ, որ մոտ 100 տարի առաջ հենց իրենց է նկարագրել սովետառուս բանաստեղծ Վլ. Մայակովսկին «Прозаседавшиеся» բանաստեղծության մեջ: Կարծում եմ, որ ուղղահայաց կիսվելուց նրանք չեն խուսափելու՝ եթե որոշեն մասնակցել ԱԺ շենքի տարբեր սենյակներում գումարվելիք երկու ենթահանձնաժողովների միաժամանակյա նիստերին:

 

Վախթանգ Սիրադեղյան