Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը (էն, որ բողոքի նստացույցի էր նստել Ազատության հրապարակում), խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղ. Հ.Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ.Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար: Սա անցյալ տարվա պաշտոնական հաղորդագրությունից է, իսկ այսօր պարզվում է, որ նրա գործն ուղարկվել է Արաբկիր և Ք-Զ դատարան Ա.Մաթոսյանի որդուն նրա ծառայած զորամասում համակարգչայի օպերատոր նշանակելու համար 500 դոլար պահանջելու և իր կամքից անկախ չստանալու մեղադրանքով (ՀԺ): Մեղադրանքների բովանդակության տարբերությունը ցույց է տալիս, որ «հայրենի» քննիչները նույնիսկ գործ սարքել չեն կարողանում, և պետք է ոչ թե միավորել քննչական մարմինները, այլ ընդհանրապես վերացնել դրանք:

 

 

Վախթանգ Սիրադեղյան