Հիշում եք կար մի ժամանակ, երբ ասում էինք· «Էսօր հայերը խաղում են», միանգամից արձագանք էր տրվում· «Հա դե ինչ նայեմ, մեկա կրվելու ենք», ինչպես նաև շատերը սկի չիդեին' ովա խաղալու հավաքականի կազմում:

Ըհը, կար տենց մի ժամանակ, բայց հիմա... հիմա ժամանակները փոխվում են, հայկական ֆուտբոլը դառնում է մարդկանց սրտի ուղեկիցներից մեկը, հիմա, որ ասում են հայերը խաղալու են մարդիկ միանգամից մտածում են. «Բա, որտեղ գնանք պիվայով ու ռակով բալետ անենք», «Ունխ Հենոն էլա խաղում, Յուրան կա, գոլ կխփի» և այլն...Իսկ Եվրոպայի ու Աշխարհի արտագնա խաղերի ժամանակ, կաֆեներում տեղ ունենալու համար պիտի մի 4 օր առաջ բռոնյա անես:

Ասածիս վառ ապացույցը Կրասնոդար մեկնած ՖԱՖ-ի տղերքն էին, որոնք սրտատրոփ սպասում էին խաղին, ինչպես նաև խաղի ընթացքում ՖԲ-ում տեղի ունեցող քննարկումներին էին, որոնք ապացուցում էին, որ մարդիկ (նույնիսկ իմ նման ֆուտբոլից հեռու) նայում էին խաղը:
Իհարկե այս դրական փոփոխությունները նկատվում են միայն Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակ, քանի որ մեր ներքին ակումբային խաղերից այժմ միայն տեղյակ են ֆուտբոլային մեկնաբաները, բայց հուսանք նաև կգա էն օրը, որ մարդիկ կգնան և հայկական ակումբային խաղերը կնայեն:

 

 

Անկախ Հայաստան