Թվում է թե ամեն ինչ շատ պարզ է: Սակայն երբեմն մշտական զուգընկերներ ունեցողներին էլ անհրաժեշտ է հիշել այս մանրուք թվացող նախապայմանները:
Կարդացեք և փորձեք հասկանալ, արդյոք ամեն ինչ կարգին է ձեր սեռական կյանքում:
Առողջ սեռական կյանքը յուրաքանչյուր զույգի մոտ իր արտահայտվելու ձեևն ունի, այնպես, ինչպես յուրաքանչյուրն ունեն տարբեր սեռական նախասիրություններ:
Սակայն ինչպես պնդում են սեքսապատոլոգներն ու հոգեբանները, սեռական կյանքի առողջությունը պայմանավորված է այս բաղադրիչների առկայությամբ.
1. Զուգընկերները պետք է հավասար չափով գոհ լինեն սեռական ակտից:
2. Նրանցից ոչ մեկի մոտ չպետք է այնպիսի զգացում լինի սեքսի ժամանակ, թե անում է մի բան, որը պարտավոր է անել դիմացինի համար:
3. Սեքսից առաջ պետք է ցանկացած կողմը կարողանա ասել «ոչ»'ամեն տեսակի պատճառաբանությամբ:
4. Փոխադարձ հարգանք միմյանց նկատմամբ սեքսից առաջ և , առավել ևս, սեքսից հետո:
5. Սեռական ակտը չպետք է վիրաովորի ինչ-որ մեկի ինքնասիրությունը, իջեցնի ինքնագնահատականը, եթե անգամ ինչ-որ բան հանկարծ այնպես չէ:
6. Երկուսն էլ չեն վախենում կիսվել իրենց սեքսուալ փորձով և միասին բացահայտել նոր, համատեղ սեռական կյանք:
Վերջին կետը, ի կետը, ի հարկե մեզ մոտ շատ վիճելի հարց է շատ զույգերի մոտ, սակայն սկանդինավյան երկրներում շատ բնական է և ցանկալի, երբ ոչ միայն տղամարդն է ունենում փորձ և իմացություն սեքսի մասին:
Սակայն մեր հայրենակից սեքսոլոգներն էլ պնդում են, որ նմանատիպ բարդույթները հետագա մի շարք խնդիրների պատճառ են դառնում, սկսած քաշվածություն անկողնում, մինչև սեռական ցանկության բացակայություն: Իսկ դա արդեն վնաս է առողջությանը: