Վարչապետի պաշտոնին տիրանալը ամբողջությամբ իմաստալից քայլ է ԲՀԿ-ի, և ամբողջությամբ անիմաստ՝ մնացած երեք ոչիշխանական ուժերի համար: Դա կլինի այն հարթակը, որի շնորհիվ ԲՀԿ-ն հնարավրություն կունենա մեկ գիշերվա մեջ բհկացնել հհկականներին: Դրա նախադեպը մենք ունեցանք 1998-ին: Նույն հնարավորությունը, սակայն, չունեն մնացած երեքը: Նրանց համար միակ հարթակային տարբերակը Երևանի քաղաքապետ ունենալն է, որի սահմանափակ լիազորություններն անգամ իրենց համար կլիներ ավելի քան բավարար: Ըստ այդմ՝ օժանդակել Ծառուկյանին՝ գրավելու վարչապետական աթոռը և ՀՀԿ իշխանությունը ԲՀԿ իշխանությամբ փոխարինելը համարում եմ սխալ քաղաքականություն:

Վախթանգ Սիրադեղյան