Ինչը ձեռք է տալիս Ադրբեջանին ու Թուրքիային , դա մեզ ձեռք չի տալիս:

Ադրբեջանը ու Թուրքիան մեր համար մեկ և երկու թշնամիներն են: Եղել են, կան ու կլինեն: Հնարավորության դեպքում կանցնեն-կտրորեն առանց նայելու:

Մինչև Բաքվի ու Անկարայի գլխին մեր եռագույնը չծածանվի, մենք հանգիստ ապրել չենք կարողանա:

Պուտին, Օբամա, Էշթոն - էս ամենը գլոբալ առումով անցողիկ է: Ժամանակավոր:

Մենք ենք ու մեր հողն ա: ՀՀ-ն , Արցախը ու Ջավախքը: Էս ունենք: Դեռ: Ու այս ամենը պահելու ու զարգացնելու համար ենք ստեղծված:

Սեփական անձը պետությունից վեր դասողի, սեփական անձը ազգից վեր դասողի ճակատագիրը դաժան է ավարտվում: Տեսնում ենք :

Եվ դա բոլորս պետք է հասկանանք' երեխայից մինչև տարեց, հասարակ քաղաքացուց մինչև բարձր պաշտոնյա:

Չհասկանանք, ապա էլի կցրվենք աշխարհով, կարոտով նայելով քարտեզի վրա ու դարդ անելով, թե ոնց նորից մեր էշ խելքից էլի մեր պետությունը կորցրեցինք:

 

 

Տիգրան Քոչարյան