Մինչ գրեթե բոլոր գործարարները պնդում են, որ Հայաստանի տնտեսության վիճակը մեղմ ասած լավ չէ, տեղական արտադրության կնքահայր Հրանտ Վարդանյանն այսօր հայտարարեց, որ իր բիզնեսները ծաղկում են և տնտեսական վերելքներ են գրանցում: Ինչպե՞ս է լինում, որ կառավարության տնտեսական գիծը մեկ գործարարի համար վերելք է ապահովում, մեկ այլ գործարարի մոտ՝ անկում: Այս հարցը ուղղում եմ տնտեսագետներին և գործարարներին: Ի դեպ, Հրանտ Վարդանյանը նշեց, որ իր հաջողությունները նաև իշխանությունների կողմից վարվող կուրսի հետ են կապված՝ դրանով իսկ աջակցություն հայտնելով կառավարության տնտեսական կուրսին: Տեսնենք՝ այլ գործարարներ կհետևե՞ն նրան:

 

Մենուա Հարությունյան