Այո': Շատ հաճախ մեր սիրելի ծնողները ցանկանում են տալ մեզ այն ամենը , ինչից իրենք ժամանակին տարբեր պատճառներով զրկված են եղել : Լավ ուսում, լավ հագուստ, հարմարավետ տուն, ապահով ապագա և այլն: Իհարկե այս ամենը արվում է միմիայն բարի նպատակներով և իրենց սիրո դրսեվորումն է: Դա նորմալ, բնականոն երևույթ է, սակայն վերջերս իմ և իմ շրջապատի մարդկանց ընտանիքներում հաճախ հանդիպող կոնֆլիկտային օրինակները ի վերջո բերեցին ինձ այն համոզմունքին, որ ընտանիքում' ծնող - երեխա հարաբերություններում ծագած խնդիրների ,հիասթափությունների 60 տոկոսի պատճառն այն է, որ ծնողը դեռ մանկուց դիտում է երեխաին որպես իր չստացված, չիրականացած երազանքների կրողը: Այսպիսով ,դա, երբեմն չափազանցվելով հանգեցնում է անընդհատ կոնֆլիկտների, հիասթափությունների ծնողի կողմից'երեխաի կատարած ընտրության պատճառով: Ամենատարածված վեճերը կապված են երեխաի ընտրած մասնագիտության հետ , ինչպես իմ դեպքում. երբ ես, իմ ուսման ընթացքում հասնելով բարձրունքների, արդեն լինելով բարձր կուրսի ուսանողուհի, հիասթափվել էի իմ կատարած ընտրությունից ,այդ ժամանակ միայն հասկացա ,որ ամբողջ ժամանակ ուրիշ մասնագիտության եմ ձգտել, որ միշտ ուզել եմ պրոֆեսիոնալ դասական երգչուհի լինել, բայց միշտ ծնողներս դեմ են եղել : Ես հիշում եմ թե ինչ էր ասում մայրս .«Դու շատ մեծ բարձունքների ես հասել, դու շատ դժվարություններ ես հաղթահարել, քեզ մոտ դաշնակահարի մասնագիտությունը շատ լավ է ստացվում, ես համոզված չեմ, որ դու ինչ որ բանի կհասնես երգով, իսկ այստեղ դու շատ լավ հնարավորություններ ունես , չարժե ռիսկի դիմել» : Այսպիսով ես որոշեցի իրոք ռիսկի չդիմել, բայց մի անգամ, երբ մորս հետ զրուցում էի, նա ասաց .«ես հպարտանում եմ քեզանով, ես միշտ երազել եմ դաշնամուր ունենալ, նվագել սովորել, բայց հնարավորություն չեմ ունեցել, և ես ամեն ինչ արեցի, որ դու ունենաս այդ հնարավորությունը ,ահա տես թե ինչերի ես հասել, ապրե'ս» : Իհարկե, ծնող, ով հպարտանում է քեզանով. չկա դրանից ավելի գեղեցիկ բան, բայց ես մի պահ քարացա … Աստված իմ, մի՞թե ես էլ հետո իմ չիրականացած երազանքները կփոխանցեմ երեխայիս, իսկ որքանո՞վ է դա արդարացի, արդյո՞ք ես չեմ վտանգում իմ երեխայի անհատականությունը, ազատ ընտրություն կատարելու հնարավորությունը.. Բայց այս երևույթը ազդում է հաճախ մեր կյանքի տարբեր ճյուղերի վրա և անգամ կենցաղային հարցերում, սկսած ուտելիքից, հագ ու կապից, վարքից, խոսելաձևից միչև ամուսնություն, չէ՞ որ քիչ չեն նաև այն դեպքերը, երբ ծնողը հավանություն չի տալիս մեր ընտրյալին, քանի որ արդեն նախօրոք պլանավորած է լինում, թե ինչ տիպի կողակից պետք է ունենանք մենք և եթե ընտրությունը համապատասխան չի լինում, անկախ ամեն ինչից, միևնույն է շատ է զարմանում և դժգոհում.այսեղից էլ ծագում են երկկողմանի հիսաթափությունները: Ծնողը' երեխաի կատարած ընտրության, իսկ երեխան ծնողին հիասթափեցնելու համար : Այս երևույթը տարբեր ընտանիքներում տարբեր կերպ է դրսևորվում : Կան ըտանիքներ, որտեղ ծնողը ուղղակի պարտադրում է երեխային գնալ իր ուզած ճանապարհով, իսկ կան նաև այնպիսիք, որոնք չեն պարտադրում ,բայց միշտ ուղղորդում են, կանգնեցնում այդ ճանապարհին, իրենք էլ չգիտակցելով, թե ինչից են զրկում իրենց երեխային … Այսպիսով . «ես ինչ չեմ ունեցել, ամեն ինչ կանեմ, որ երեխաս ունենա »նպատակին շա~տ նրբորեն է պետք մոտենալ, քանի որ երբեմն այդ բարի մտադրությունները չափազանցվում են և հանգեցնում են նրան, որ երեխան կարող է կորցնել իր անհատական դեմքը, իր մոտեցումը, իր սեփական կարծիքը և իր երազանքները' դառնալով ուրիշի երազանքների կամակատարը, չ՞է որ երեխան չի անի մի բան, ինչը կարող է հիասթափեցնել իր ծնողին, իսկ եթե անգամ անի, նա երբեք չի հաշտվի այդ մտքի հետ:
Եթե բոլորս մի պահ մտածենք այս հարցի շուրջ, ապա համոզված եղեք մենք կկարողանանք բազմաթիվ խնդիրներից խուսափել և ճիշտ լուծումներ գտնել: Իսկ ի՞նչ է պետք անել: Նախ և առաջ պետք է մի կողմ դնենք մեր «Ես»-ը , փորձենք մեր նպատակները իրագործել ժամանակին, հասնենք մեր երազանքներին, ինքներս մեր մեջ պարզենք , լուծենք, հասկանանք մեր խնդիրները, ընդունենք այն, ինչը չենք կարող ետ վերադարձնել և միշտ հիշենք ,որ ցանկացած երեխա մի նոր աշխարհ է, ուրիշ անհատ, ուրիշ միտք ,և հենց դրանով էլ նա գեղեցիկ է ու յուրահատուկ …..
Թող որ մեր երեխաներին ժառանգություն հասնի մեր մե~ծ սերը, անկոտրուն կամքը, իրենց նպատակներին հասնելու վճռականությունը և իհարկե Ազատությունը~….
Միշտ եղեք ձեր երեխայի կողքին, բայց մի կորտրեք նրա անհատականությունը, ամեն հարցում փորձեք հասկանալ և ընդունել նրա կատարած ընտրությունը, անգամ մանր կենցաղային հարցերում, երբեք մի դժգոհեք նրա հագ ու կապից, նրա ընտրած գույնից, նրա կերած ուտելիքից անգամ … իսկ եթե պատրաստվում եք խորհուրդներով օգնել, ապա նախ և առաջ ինքներդ ձեզ հարցրեք. արդյո՞ք ես չեմ պարտադրում իրեն իմ կարծիքը և համոզված եղեք' դուք կխուսափեք բազմաթիվ անիմաստ հիասթափություննեից: