Նախագահ Տեր-Պետրոսյանի հետևյալ միտքը, այն է' "Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն այլևս անշրջելի է", պետք է ընկալել հետևյալ կոնտեքստում' "Սերժ Սարգսյանի ռեժիմի պարագայում' Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն այլևս անշրջելի է": Այսինքն' եթե ոմանք ցանկանում են Սերժ Սարգսյանին ստիպել, որպեսզի նա մտափոխվի ու խելքի գա, ապա նման ցանկությունները փուչիկ են, քանի որ Սերժի համար ՄՄ-ից դուրս գալը նույնն ա, ինչ հրաժարականի դիմում գրելը:

Իսկ եթե իրականում կոնտեքստ գոյություն չունի և Տեր-Պետրոսյանի կողմից այդ միքտքը իրոք որպես "անժամկետ" ա կիրառվել, ապա դա միանգամայն հակասում ա Տեր-Պետրոսյանի կողմից հենց նույն ելույթում ձևակերպված մեկ այլ մտքին, այն է' "քաղաքական միություններն անցողիկ են, իսկ ազգը' մնայուն։" Այսինքն' "եթե քաղաքական միություններն անցողիկ են, ապա ի՞նչպես կարող ա ՄՄ-ն անդամակցությունը անշրջելի լինել": Բացի այդ, նման միտք "անժմկետ"-ով կարելի էր արտահայտել այն դեպքում, երբ դու դրական ես տրամադրված նման իրադարձությանը, այսինքն' ՄՄ-ին միանալուն: Սակայն Տեր-Պետրոսյանը բազմիցս ա խոսել Հայաստանի հավասարակշռված քաղաքականություն վարելու հրամայականի մասին, իսկ Սերժի կողմից ՄՄ-ին միանալը դեռ անցած տարվա սեպտեմբեր ամսին որակել էր որպես' Եվրոպայից շրջադարձ դեպի Ռուսաստան: Այսինքն' Տեր-Պետրոսյանը հստակ ձևակերպել ա, որ ՄՄ-ին միանալը հստակ կողմնապահություն ու հավասարակշռված քաղաքականության խախտում ա:

 

 

Հարութ Ուլոյան