Այծի գլուխը որ քոր է գալիս գնում քսում է հովիվի մահակին:
Սա հայտնի ժողովրդական խոսք է:
Ցավում եմ Ուկրաինայի այս դեպքերի կապակցությամբ ու իմ զորակցությունն եմ հայտնում ուկրաինական ժողովրդին նրա այս դժվար պահին:
Սակայն պիտի նշեմ որ շատ հիմար ընդդիմադիրներ ունեն ու իրենց համար Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը երկրորդական բան է, մենակ թե իրենք գան իշխանության: Ցանկացած տնտեսական պայմանագիր' թեկուզ ՄՄ սպառնալից անունով չարժեր անգամ մեկ զոհված ուկրաինացու կյանքը: Պայմանագիրը այսօր կա վաղը չի լինելու կամ մեկ այլ պայմանագիր է լինելու: Բա արժեր որ այդ թղթի կտորի համար երկիրը այսպիսի վտանգի առաջ կանգնեցնեիք: Բա դուք խելք ունեք այ Կլիչկո Մլիչկոներ: Վաղը ինչ պատասխան եք տալու սերունդներին այդ հսկա պետությանը նման վտանգների առաջ կանգնեցնելու համար:

 

Համլետ Աբրահամյան