Ռուսաստանին պատրվակ է պետք, որը լեգիտիմ պատճառ հանդիսանա Ուկրաինա զորքեր մտցնելու համար: Հետևելով ռուսական ԶԼՄ-ներին, շատ արագ կարելի է նկատել, որ հիմնական քարոզչական թեզը կայանում է նրանում, որ Ուկրաինայի Արևելքի ու Հարավ-Արևելքի ժողովուրդը պետք է ոտքի կանգնի բանդերականների ու արևմտյան դրածոների կողմից ուզզուրպացված իշխանությունների դեմ և միայն այդ ժամանակ Ռուսաստանը կօգնի նրանց:

 

Ակնհայտ է, որ ուկրաինական ռուսալեզու հատվածը դեզօրիենտացված է, այդքան կազմակերպված ու պատրաստված չէ, որքան նրանց օպպոնենտները և հատկապես՝ Յարոշի աջ ծայրահեղականները: Ցանկացած ընդվզում շատ արագ ու արյունով կճզմվի բանդերա-ֆաշիստական մոլոդչիկների կողմից, բայց Ռուսաստանին հենց դա էլ պետք է, որպեսզի խաղաղարար օպերացիա անցկացնելու ու ռուսալեզու բնակչությունը պաշտպանելու պատրվակով սահմանի վրա կուտակված զորքերը մուտք գործեն Ուկրաինա և նրանց դիտարկեն որպես ազատարարների:

 

Ազնի՞վ է արդյոք սա Ռուսաստանի կողմից: Քավ լիցի, ազնվության մասին խոսք էլ չկա ու Ռուսաստանի փորացավը նրանում է, որ առանց Ուկրաինայի, երբեք չի կարող լինել ուժեղ Ռուսաստան: Մյուս կողմից, չոր պրագմատիզմի տեսակետից, Ռուսաստանի դիրքորոշումը լրիվ տեղավորվում է տրամաբանության մեջ ու երկարաժամկետ հեռանկարով, գուցե հենց նման սցենարն էլ ամենալավն է նույն ուկրաինացիների համար, որովհետև եթե Ռուսաստանը հիմա հանձնի Ուկրաինան, կարճ ժամանակ անց այնտեղ կսկսվի ֆաշիստական վակխանալիա ու ռեպրեսսիաներ, իսկ երկիրը մի 90 տորով հետ կընկնի ու վաղ թե ուշ ռուսական սապոգին կփոխարինի ՆԱՏՈ-ականը, իսկ այսպես երկիրը կկիսեն. Արևմուտքը կվերցնի երկրի Արևմուտքն ու Կիևը, իսկ Ռուսաստանը՝ մնացածը:

 

Կոնստանտին Տեր- Նակալյան