Աշխարհի բազմաթիվ ժողովուրդներ պայքարել և ներկայումս էլ պայքարում են ավանդական ընտանիքի պահպանման համար, քանի որ հենց ավանդական ընտանիքն է ցանկացած ազգի գոյատևման հիմնաքարը: Հասկանալով այս և նմանատիպ կարևոր խորքային հարցեր՝ մեզ, իհարկե, չէր կարող չհետաքրքրել մեր ազգի՝ ներկայումս խարխլացող արժեհամակարգը, որը նախկինում ազգի գոյատևման և զարգացման հիմքն է հանդիսացել: Մենք ողջունում ենք բոլոր ազգերի կամ անհատների գործողությունները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են վերոնշյալ խնդրին՝ ձեռնարկելով նաև համապատասխան քայլեր այլասերվածության հետագա զարգացումը խոչընդոտելու համար, ինչի վառ ապացույցն է փետրվարի 12-ին Ֆրանսիայի դեսպանատան առջև կազմակերպված հավաքը՝ «Հայերն ու Ֆրանսիացիները՝ ընդդեմ միասեռականության տարածման», նպատակ հետապնդելով Ֆրանսիայի սենատի՝ Գենդերային հավասարության և միասեռականների միջև ամուսնությունն օրինականացնող օրենքը վերանայել:


Մեր աչքից չէր կարող վրիպել Ուգանդայի նախագահի՝ Յովերի Մուսեվենիի կողմից վավերացված օրենքի նախագիծը՝ միասեռականների երկարաժամկետ ազատազրկան վերաբերյալ: Օրենքը սահմանում է միասեռականների առաջին հանցագործության դեպքում 14 տարվա, իսկ «արմատացած միասեռականության» ցմահ ազատազրկում:Հաշվի առնելով Ուգանդայի բնակչության կրոնական կողմնորոշումը, ավանդական ընտանիքի պահպանման ձգտումը՝ ողջունում ենք նախագահի դիրքորոշումը և սատարում Ուգանդայի բնակչությանը՝ միասեռականության քարոզի դատապարտման հարցում:Միասեռականությունը «քարոզվում է» արևմտյան լոբբիստների կողմից:Հայաստանում մենք ևս պայքարում ենք Արևմուտքից ներթափանցող անբարոյականության և այլասերվածության դեմ, որոնք նպատակ են հետապնդում քայքայել մեր ընտանքիները, ապա հայրենիքն ու պետականությունը: Մենք շարունակում ենք մեր բնականոն գործունեությունը, մեր առջև մշտապես նոր նպատակներ դնելով՝ հանուն մեր հազարամյակների պատմություն ունեցող հայրենիքի՝ չնայելով տարբեր խոչընդոտների, արհամարհելով թերահավատներին՝ պայքարում ենք ու մաքառում հանուն ավանդական ընտանիքի պահպանման և հանուն քրիստոնեական արժեհամակարգի պահպանման:

 


Սևան Աղաջանյան