Ժողովուրդ ջան, բարև։ Երեխեք այսօր ահա այս ընտանիքին եմ այցելել։ Ահավոր էր։ Երեխաների մայրը տառապում է սուր հոգեկան հիվանդությամբ, հոգեբուժարանում է։ Նրանց խնամում է թոշակառու տատիկը։ Բնակվում են նկուղային հարկում ու թեև պայմանները բարվոք են, բայց և այնպես տատիկը հազիվ է հասցնում հոգալ երեխաների ապրուստը թոշակով և նպաստով։ Աղջիկը՝ Սուսաննան, 10 տարեկան է ու նյարդային ապրումների հետևանքով արդեն 2 տարի է տառապում է պսորիազով։

 

Տատիկն ասաց, որ շաբաթական 2 սրվակ քսուք է օգտագործում երեխայի համար, որոնցից յուրաքանչյուրը արժե 5000-ական դրամ։ Տղան 8 տարեկան էր։ Սառնարան ունեին, բայց այն դատարկ էր, տատիկն ասաց, որ չի հիշում օր, որ այն երբևէ լիքն է եղել։ Երեխեքը քաղցած էին :(( Ահավոր ազդված եմ այս ընտանիքի վիճակից։ Երեխեքքքք Նարեկին հարցրեցի, թե ինչ կցանկանար, ասաց սնիկերս ու խորոված, շատ համով են դրա համար։ Երեխեք եկեք միասին սնունդ հավաքենք, երեխայի դեղերից մի քանի սրվակ գնենք, հագուստ ու այլ անհրաժեշտ իրեր հավաքենք։ Նրանք իսկապես ունեն մեր օգնոթյան կարիքը։ Շնորհակալ եմ։

 

 

 

 

Սոնա Ռոբերտս