Այս հարցին փորձել են պատասխանել բելգիացի գիտնականները: Նրանք հարցում են անցկացրել գեղեցիկ սեռի 3 00 ներկայացուցիչների շրջանում:

Հետազոտությունները ցույց են տվել, որ միևնույն տղամարդու հետ սիրավեպի արդյունավետ տևողությունը 5 տարի է: Այդ կարծիքին են հարցված կանանց 80 տոկոսը: 4-5 տարի անց կիրքը մարում է, կնոջը սկսում են նյարդայնացնել մանրուքները, սեռական կյանքը տվյալ տղամարդու հետ նրան այլևս հաճույք չի պատճառում, և կինը կայացնում է ամուսնալուծության որոշում:
Իհարկե, մինչև վերջակետ դնելը և´ տղամարդը, և´ կինը փորձում են վերականգնել ռոմանտիկան և կիրքը: Բայց 10 փորձերից 8-ը ձախողվում են:

Հետաքրքիր եզրակացություններ են արել բրիտանացի մասնագետները մեկ այլ հետազոտության ժամանակ՝ պարզելով, որ զույգն ընտանեկան երջանկություն է գտնում ամուսնությունից 2 տարի 11 ամիս և 8 օր անց: