Ուկրայինայի ժողովուրդը դավադրաբար հեղափոխություն արեց սեփական երկրում և զոնդաժի ենթարկեց Հայաստանի քաղաքական դաշտն ամբողջությամբ: Թարսի պես կեղծ արևմտամետները պատռեցին սեփական դիմակները Հայաստանում, միացան իբր ազգայնական ու ռուսաստանակենտրոն քաղաքական ուժերին ու նրանց վարած քաղաքականությանը: Ու հեղափոխության հաջորդ օրը թշվառ դերասանի դիմակով սկսեցին խեղճ ուկրայինացիների մասին մտածել ու թոքերով հանդերձ հայտարարեցին, որ էս ամենը Արևմուտքի խաղերն է, արևմտամետ օլիգարխների փողերով արեցին և այլ, և այլն... Մարդ քիչ է մնում լաց լինի, որ էսքան սնանկ են Հայաստանի ռուսաստանակենտրոնները....բա առանց օպոնենտ ո՞նց ենք անելու...

Այ այ այ... անիրավ մայդանցիներ, էս մարդիկ հազիվ գրանտակերությամբ էին զբաղված, հազիվ կարողացել էին եվրոպացի յոնջաների ականջներից հայկական արիշտա կախել: Հիմա ինչ են պատասխանելու, ոնց են տակից դուրս, գալու, հիմա հարց է առաջանում էկող տարի Ռուսաստանից գրանտ կստանան ռուսական ազգային գաղափարախոսությունը Հայաստանում քարոզելու համար, թե ոչ....Էնպես որ հեչ լավ չի մեր հընգերների վիճակը, հիմա մտածում եմ, ոնց են տուն տեղ պահելու...

Անհեռատես մայդանցիներ...էսքանը չէիք պատկերացնում...

 

Դավիթ Սանասարյան