Դավիթ Մակոյանի մոտ հայտնաբերվել է "Յուվենիլ իդիոպատիկ արտրիտ" հիվանդություն: Մոտ 5 տարի է՝ երեխան բուժում է ստանում "Արաբկիր" բժշկական կենտրոնում, սակայն կարողանում է քայլել միայն ցավազրկող դեղերի ազդեցության տակ, որոնց ազդեցությունը օրեցօր նվազում է: Երեխան ստանում է ցիտոստատիկ և հորմոնալ բուժում, որը խիստ բացասաբար է ազդում օրգանիզմի վրա և թողնում է անդառնալի հետևանքներ:

 

Դավիթը սովորում էր Երևանի թիվ 103 ավագ դպրոցի 11-րդ դասարանում, սակայն ցավերի պատճառով, թողեց ուսումը՝ լավացման դեպքում վերադառնալու ակնկալիքով: Լիարժեք բուժում ստանալու համար անհրաժեշտ է AKTEMRA դեղամիջոցը, որի մեկ սրվակը 380,000 դրամ արժե: Դավթի ընտանիքը չունի դիմում է բարեգութ մարդկանց՝ AKTEMRA դեղամիջոցի ձեռքբերման հարցում օգնության խնդրանքով:
Դավթի մոր՝ Գոհար Դանիելյանի հեռախոսահամարն է՝ +37496 61-14-17:

 

 

HSBC բանկում բացված է հաշվեհամար' 005-003504-001 AMD (ստացող' Գոհար Դանիելյան):