Աշխարհի ամենաերկար բառը դա քիմիական միացության անվանումն է: Ամենամեծ սպիտակուցի ամբողջական քիմիական անվանումը ունի 189 819 տառ և համարվում է ամենաերկար բառը յուրաքանչյուր լեզվում:

Տիտինը, նաև հայտնի է որպես կոնեկտին՝ որը հսկա սպիտակուց է, բաղկացած 224 անհատական սպիտակուցային տիրույթներից, որոնք միացած են պեպտիդների անկանոն հերթականությանը:

Բացի դրանից Տիտինի գենը պարունակում է էկզոնների ամենամեծ քանակը՝ 363 մեկ գենում:

Տիտինը կարևոր դեր է խաղում միջաձիգ-զոլավոր մկանային հյուսվածքների կծկումներում, բայց այն առավել հայտնի է իր տեխնիկական անունով, որը և համարվում է աշխարհի ամենաերկար բառը յուրաքանչյուր լեզվով:

Տիտին անվանումը վերցված է հունական «Տիտան» բառից, որը նշանակում է հսկա: Քիմիական անվանումը սկսում է մեթիոնիլ… և վերջանում …իզոլեյցին:

 

 

 

Լրիվ անվանումը տվյալ նյութում շատ մեծ տեղ կզբաղեցներ: Եթե Դուք իրոք ուզում եք լսել թե ինչպես է հնչում աշխարհի ամենաերկար բառը, ապա կարող եք նայել վիդեոն, որը բառի ամբողջական արտասանության համար տևում է մոտ 3.5 ժամ:

 

 

Հետաքրքրականն այն է, որ տիտինի քիմիական անվանումը դուք չեք գտնի բառարաններում, քանի որ բառարան կազմողները քիմիական անվանումները համարում են վերբալ բանաձև, այլ ոչ թե բառ: Բայց ինպես էլ որ այն անվանեն՝ բանաձև, բառ և այլն՝ փաստն այն է, որ այն շատ երկար է: