Մի բան էլ ասեմ Մայդանի հետ կապված, Մայդանը շատերին ոգեևորում է ու դա շատ լավ է ու այդպես էլ պետք է լինի, որովհետև ընդեղ Արդարությունն է հաղթում, բայց կարծում եմ, որ մի փոքր սխալ է պրոեկցիա անել Մայդանի Հեղափոխության սցենարը Հայաստանի վրա: Միայն մի բան կա, որը պետք է նույն ձև լինի, դա Հեղափոխության ձև, կազմակերպված, կտրուկ, սուր, ռադիկալ, դուխով և ամենակարևորը քաղաքական խաղը անտեսելով, բայց, ոչ թե առանձ քաղաքական առաջնորդների, այլ եթե քաղաքական առաջնորդերը կրկին ունենան միայն իրենց բնորոշ քաղաքական հաշվարկները, թե սա Եվրոպայի դուրը չի գա, թե սա Ռսի դուրը չի գա, ուրեմն քաղաքացին պետք է իր կամքը պարտադրի իրենց:
Իսկ ինչ վերաբերվում է բուն ստրատեգիային ու տակտիկային, ըստ իս մենք ուղակի չեն կարող կրկնօրինակենք ու դրան կա մի քանի պատճառ: Մեր երկրում չկա այդքան մարդկային և հոգեբանական ռեսուրս, այսքան երկար կանգնելու համար, առավելևս որ միանգամ արդեն ասել եմ, մեր մոտ կանգնելու փորձեր եղել են, և ցավոք հաջողությամբ չեն պսակվել: Հայաստանում Հեղափոխությունը պետք է լինի շատ կարճ ժամանակահատվածում, իսկ ավելի կոնկրետ ըստ իս 3 օրում, և ոչ թե Մայդանի նման պաշտպանական, այլ հարձակվողական ձևով: Այն է, մի օր գալիս ենք կանգնում ենք, վերջնագիրը ներկայացնում ենք՝ Մենք այստեղից չենք հեռանում, ձեզ երեք օր ժամանակ հեռանալու համար, չհեռացաք, գալիս ենք լարենք...! Ու երեք օր հետո եթե չեն հեռանում, ուղղակի ձևով բառիս բուն իմաստով իրականացնում ենք Հեղափոխություն:

 

Նավակ Ճոճողը