Վերջապես: Վերջին 300 տարում ռուսական կայսերապաշտությունն այնպիսի ջախջախիչ հարված չէր ստացել իր արյունոտ մռութին, ինչպիսին այս օրերին ստացավ Ուկրաինայի հերոսական ժողովրդի կողմից: Դա աշխարհին ցուցադրեց Ռուսաստանի ողորմելի իշխանությունների անկարողությունը նույնիսկ < իր մայլա> կոչվող <ամենաեղբայրական > տարածքում: Այս կեղծ եղբայրության փխրուն հիմնաքարը կոտրվեց՝ բախվելով ուկրաինական ժողովրդի ազգային շահերի գրանիտին:

 

Սա ազգային շահերի հաղթանակն էր սլավոնական ընդհանրության կեղծ հասկացողության դեմ: Հիմա հերթը ռուսներինն է, նրանք պարտավոր են հասկանալ, որ իրենց իրական ազգային շահերը թաքնված են առաջին հերթին իրենց երկրում եւ պետք է հրաժարվեն իրենց ավանդական այն նողկալի համոզմունքից՝ թե իբր իրենց բոլոր դժբախտությունների պատճառները օտար ժողովուրդներից եւ, մասնավորապես իրենց հարեւաններից են գալիս, որովհետեւ վերջիններս համառորեն չեն ուզում հասկանալ, որ իրենց վրա ռուսական անվստահելի եւ նենգամիտ տիրապետությունը <երջանկություն է >:

 

Վստահ եմ, որ միայն այս ավանդական համոզմունքից հրաժարվելու դեպքում է, որ ռուս մարդը կսկսի իր մարդկային իրավունքներին առաջնություն տալ եւ կուշտ փորով հաց ուտել:

 

 

 

Երջանիկ Աբգարյան