Վիկտոր Յանուկովիչն ի վերջո ստորագրեց ընդդիմության հետ երկրում ճգնաժամի կարգավորման մասին համաձայնագիրը...

 

 

Ի՞նչ կտա սա Ուկրաինային: Մի բան հաստատ կտա. Ուկրաինան կձերբազատվի թուլամորթ նախագահից: Ստորագրելուց ընդամենը երկու օր անց նախատեսվում է վերադառնալ 2004թ.-ի սահմանադրության, որով Յանուկոիչը դառնում է «Յուշենկո» ով բացի փնթփնթալուց ուրիշ ոչ մի իշխանություն չի ունենալու Ուկրաինայում, սրա հետ մեկտեղ նախատեսվում են արտահերթ ընտրություններ այս տարվա ընթացքում: Ասեմ ավելին, Գերագույն ռադան էլ իր հերթին ընդունել է որոշում ըստ որի շուտով ազատ կարձակվի երկրի նախկին վարչախետ Յուլիա Տիմոշենկոն:

 

 

Կարծես թե ամեն ինչ ընկնում է իր տեղը և ընդդիմությունը հասել է իր ուզածին, բայց այդ դեպքում ինչպե՞ս պետք է բացատրել այն փաստը, որը Մայդանի ակտիվիստները կամ էլ ինչպես իրենք են իրենց զինված թևին կոչում «Մայդանի պաշտպանները» գրավել են Կիևում գտնվող ադմինիստրատիվ կարևորագույն շենքերը' ռադան և նախագահականը:

 


Փաստորեն ստացվում է այնպես որ ընդդիմությանը կամ էլ առնվազն դրա մի մասին' մեծ մասին, չի գոհացնում այս համաձայնագիրը և նրանք դեռ շարունակում են իրենց պայքարը «արդարության» համար: Ես դա մի քիչ լավ չեմ պատկերացնում ինչ է նշանակում, բայց կարևորն այն է, որ պայքարը շարունակվում է:

 

 

Այժմ և թերևս միշտ էլ խնդիրը եղել են ծայրահեղականների դեմ պայքարը, որոնց ոչ ոք պատշաճ ուշադրության չէր արժանացնում, կամ էլ չէր գիտակցում այդ մարդկանցից բխող պոտենցիալ վտանգը: Տեսնենք, թե ինչպես կփորձի վերջնական լուծում գնտնել այս խնդրի համար նոր կառավարությունը, բայց այն որ իրավիճակը Ուկրաինայում առայժ կայուն չէ և չի կայունանում դա փաստ է:

 

 

Հայկ Թամրազյան