Ուրեմն մի ուկրաինացի, երկրաշարժի ժամանակ, գալիս է Հայաստատ, իր կողմից ղեկավարած շինկազմակերպությունով օր ու գիշեր աշխատում է Սպիտակի փլատակները մաքրելու, այնուհետև քաղաքը վերականգնելու վրա: Նույնիսկ արդեն, գտնվելով Ուկրաինայում, շարունակում է հնարավորին չափ օգնել Սպիտակին: Հայերն էլ իրա անունով հրապարակ են անվանում:

 

Ուրեմն մի հատ հայ, Արցախյան պատերազմի տարիներին, թողնում փախնում է Ուկրաինա, ինչ-որ գյուղում ա ապրում, տղա յա մեծացնում, հետո որդին գնում է Մայդան ու զոհվում է հանուն իր մտածելով Ուկրաինայի ապագայի համար:

 

 

Իսկ մի քանի մարդ էլ մտածում է, որ ճիշտը , երևի, որ հրապարակի անունը ուկրաինացու տեղը պետք ա փոխել հայի անունով, ու գնում են Սպիտակ սկոտչով A4 ֆոռմատի թղթով քաղաքացիական ակցիա անում:

Ինչ-որ բան էս երկրում հաստատ սխալ ա գնում....

 

 

Տիգրան Քոչարյան