Քաղաքական կուսակցությունը, որպես քաղաքացիների միավորում, առաջին հերթին քաղաքացիական հասարակության ինստիտուտ է: Քաղաքացիական հասարակության ինստիտուտը պետք է բաց լինի հասարակության առաջ, նրա ցանկացած համագումար պետք է հասանելի լինի մեր հասարակության համար, առավել ևս երբ խոսքը գնում է խորհրդարանական 2-րդ ուժի մասին: Շաբաթ օրը մենք ականատես եղանք, թե ինչպես է 100.000-ավոր անդամներ ունեցող և վերջին ընտրություններում շուրջ 500.000 ձայն հավաքած քաղաքական ուժը փակ դռներով, մի հարյուր հոգով համագումար անցկացնում: Հետո թողես խոսեն դեմոկրատական արժեքներից և մարդու իրավունքներից: Նույնիսկ այս ամեն ամենը հնարավոր չէ համեմատել կոմկուսի հետ. այնտեղ գոնե համագումարներին 1000-ավոր մարդիկ էին հավաքվում, գոնե դեմոկրատիայի դեկորատիվ մասը պահպանվում: էս մեր այլընտրանք կոչվածի մոտ սենց պրիմիտիվ քայլերներն էլ են բացակայում:

 

Ցոլակ Հակոբյան