Երբ Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ, որոնք իրենց բուն գործը՝ օրենսդրական աշխատանքը թողած, առավոտից իրիկուն իրենց կոլեգաների մասին, թեկուզ ուրիշ խմբակցությունից, վարկաբեկիչ ստատուսներ են գրում ու կոլեգաներով իրար գրածները լայքում, հետո գնում իրար կողք նստում ու նույն դահլիճում նիստի մասնակցում կամ իրար հետ գործուղումների ու քննարկումների լինում, ուզում ես հասկանալ՝ լավ քաղաքականությունն էդ աստիճանի կարող է փոխել մարդուն??? (Լենին դու սուս, սաղ դու էիր մեղավոր)

 

 

Ի դեպ, հեչ չի բացառվում, որ էդ նույն մարդիկ վաղը իրենց սեփական խմբակցության ու կուսակցության «մտերիմ» կոլեգաների մասին էլ սկսեն նման վարկաբեկիչ ստատուսներ գրել ու լայքել... կամ եթե բացահայտ էլ ցույց չտան, ապա գոնե մտքի մեջ թաքուն հաստատ կուրախանան ու կչարախնդան, որ իրենց «հարազատ» կոլեգայի մասին մեկը մի վատ բան է գրել!!!

 

 

Վահե Մակարյան