Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում՝ նվաճած ոսկե մեդալների քանակով, առաջատարը շարունակում է մնալ Գերմանիայի հավաքականը։ Յոթ ոսկուց բացի՝ գերմանացիները նվաճել են երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալներ։
Հինգ ոսկե, մեկական արծաթե ու բրոնզե մեդալներ ունի Շվեյցարիայի հավաքականը։
Կանադայի, Նորվեգիայի, ԱՄՆ–ի ու Նիդերլանդների հավաքականներն ունեն չորսական ոսկե մեդալներ։
Կանադացիների ակտիվում գրանցված են նաև հինգ արծաթե, երկու բրոնզե, նորվեգացիների ու ամերիկացիների՝ երեքական արծաթե, վեցական բրոնզե, հոլանդացիների՝ երեք արծաթե, հինգ բրոնզե մեդալներ։
Այս պահին 26 երկրների մարզիկներ են տիրացել խաղարկվող 132 մեդալներին։

 


Դահուկավազքի տղամարդկանց մրցապայքարի դասական ձևում այսօր 15 կմ մրցատարածությունում ելույթներն ավարտել է Հայաստանի ներկայացուցիչն Սերգեյ Միքայելյանը:
Մրցաշարի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ Արթուր Եղոյանը, ով նույնպես հայտավորված էր, չի մասնակցել մրցմանը, իսկ Սերգեյ Միքայելյանը 92 մարզիկների պայքարում զբաղեցրել է 46-րդ հորիզոնականը՝ 42:39.1 վրկ ցուցանիշով:
Չեմպիոնի կոչումը նվաճել է Շվեյցարիայի ներկայացուցիչ Դարիո Կոլոնյան՝ (38:29.7 վրկ): Արծաթե և Բրոնզե մեդալներ են նվաճել համապատասխանաբար Յոհան Օլսոնն (38:58.2 վրկ) ու Դանիել Ռիչարդսոնը (39:08.5 վրկ), ովքեր ներկայացնում էին Շվեդիան:

 

 

 

 

Սուրեն Սուրենյանց