Եթե այսօր՝ Վալենտինի օրը մոռանաք նվեր մատուցել ձեր սիրելի էակին, միշտ կարող եք ներկայացնել հետեւյալ բացատրությունը՝ ՙԴու ինձ սիրո՞ւմ ես: Բրիտանացի գիտնականների ձեւակերպմամբ անշահախնդիր սերն այն է, երբ մարդը խորը եւ անկեղծ ցանկություն ունի երջանկություն պատճառելու իր սիրելիին՝ առանց որեւէ պարգեւ ակնկալելու... Եւ հենց այս գիտական ձեւակերպումից ելնելով էլ ես որոշեցի ոչինչ չնվիրել քեզ, վախենալով վիրավորել քո զգախմունքները.. Չէ որ՝ եթե դու անշահախնդիր սիրում ես ինձ, ուրեմն ոչ մի պարգեւ չես ակնկալում՚... Լա՞վ էր...

 

 

 

 

Արմեն Դուլյան